Թմրամիջոց՝ «ԲՄՎ»-ից
Հունիսի 16-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Նորագավիթի 1-ին փողոցից, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդին` 1969 թ. ծնված Անդրանիկ Ա.-ին, և ուղևոր, 1969 թ. ծնված Վռամ Կ.-ին:
Ավտոմեքենայի զննությամբ՝ ծխախոտատուփում, հայտնաբերվել է ներարկիչ` 1.5 մլ թանձր հեղուկովով, ավտոմեքենայի գրպանակից՝ «Սուբոտեքս» դեղահաբին նմանվող 0.04 գ սպիտակ կտոր, իսկ փոխանցման տուփի մոտից` 1 մլ «Սուպրաստին» գրառմամբ ապակյա տարա, 1 մլ «Դիմեդրոլ» գրառմամբ օգտագործված տարա և 2 մլ թորած ջրով տարա:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: