ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում Արմավիրի ոստիկանների հերթական ձեռքբերումը

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին Արմավիրի բաժնի գործընկերների և մարզի պարեկների հետ համատեղ: Թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով հունիսի 21-ին, ժամը 20.20-ին, Արմավիր գյուղում ձերբակալվեցին և ոստիկանության Արմավիրի բաժին տեղափոխվեցին Արմավիր քաղաքի բնակիչ 61 և 57 տարեկան տղամարդիկ, իսկ վերջինիս վարած «ՎԱԶ-2107»-ը տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:
61-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց չորացված, մանրացված կանեփանման զանգվածով փաթեթ, որի քաշը մոտ 17 գրամ էր: Հայտնաբերվածի վերաբերյալ նա հայտնեց, որ կանեփից պատրաստված թմրամիջոցն իրենն է, անձնական օգտագործման համար:
Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արմավիր մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ:
Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում ստացվեցին տեղեկություններ, որ 61-ամյա տղամարդը թմրամիջոցը 20 հազար դրամով ձեռք է բերել Ջանֆիդա գյուղի բնակիչ 53-ամյա տղամարդուց:
Տեղեկությունը ճշտվեց, և դատարանի որոշման հիման վրա հունիսի 23-ին խուզարկություն կատարվեց Ջանֆիդա գյուղի բնակչի տանը և օժանդակ շինություններում: Նկուղում հայտնաբերվեց կանեփանման բույսի չոր, մանրացրած զանգված` մոտ 85 գրամ: 53-ամյա ջանֆիդացին նույնպես ձերբակալվեց, տեղափոխվեց ոստիկանության Արմավիրի բաժին ու ներկայացվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն: Քննիչի որոշմամբ նա և 61-ամյա տղամարդը տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: