Մասիսի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
01.07.2024 17:42
Թմրամիջոցի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները հունիսի 27-ին տեղեկություն ստացան. Գեղանիստ գյուղի 59-ամյա մի բնակիչ հողամասում և ջերմատանը աճեցնում է կանեփ, նաև պահում է թմրանյութ։
Իրավապահները մեկնեցին Գեղանիստ։ Ստուգման ընթացքում նրանց աչքից չվրիպեցին կանեփի բույսերը, իսկ տղամարդը ներկայացրեց կանեփանման զանգվածով 4 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 59-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: