1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արմավիրի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Նոյեմբերի 17-ին Արմավիրի մարզի գումարտակի պարեկները Էջմիածին-Մարգարա ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել 30 և 51 տարեկան 2 տղամարդու։ 30-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 8 գրամ մարիխուանա։

Հերթական դեպքում Արմավիրի պարեկները Էջմիածին-Մարգարա ճանապարհին ձերբակալել և, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։

Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։