ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենայում ատրճանակի նմանվող առարկա ու թմրամիջոց կար

Սեպտեմբերի 27-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին էին տեղափոխել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում բնակվող 42-ամյա մի տղամարդու։ Տարածքային քննչական մարմնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 4-ին «Օպելը» զննվեց։ Հայտնաբերվեցին ատրճանակի նմանվող առարկա և մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։ Դրանք առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: