ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամիջոց գուլպայի միջից

Հունվարի 22-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները, ժամը 16.00-ին, Գավառի Հ.Աբրահամյան փողոցից, թմրանյութ պահելու  կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արսեն Բ.-ին, որի անձնական խուզարկությամբ` աջ գուլպայի միջից հայտնաբերվել է չորացրած, մանրացրած կանեփանման զանգված:
Ըստ Արսեն Բ.-ի բացատրության` հայտնաբերվածը պատկանում է իրեն` իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: