Մարտունու ոստիկանները ապօրինի պահվող թմրամիջոց են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 1-ին, ժամը 19․40-ին, ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզները, ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ձեռնարկած միջոցառմամբ, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Ներքին Գետաշեն տանող ճանապարհից բերման են ենթարկել 24-ամյա մի երիտասարդի։ Նրա վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի զննության ընթացքում երիտասարդը նստելատեղին դրված բաճկոնի գրպանից ներկայացրել է կանեփանման չորացված զանգվածով թղթե փաթեթ։ Նա հայտնել է, որ զանգվածն աճեցրել է տանը՝ անձնական օգտագործման համար։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: