ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամիջոց` ներարկելու միջոցով օգտագործելու համար

Ապրիլի 27-ին, ժամը 17.30-ին,  ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները  Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` 1984 թ. ծնված Գեղամ Հ.-ի բնակարանի խուզարկությամբ, լոգարանից հայտնաբերել և առգրավել են1 լ տարողությամբ պոլիէթիլենային տարա` պատերին սպիտակ նստվածքով, նույն տարողությամբ պոլիէթիլենային տարա` հատակին 2 սմ բարձրությամբ դարչնագույն նստվածքով, նույն տարողությամբ տարա մոտ 20 գ հեղուկով, 10 մլ տարողությամբ ներարկիչներ, որից 4-ը` օգտագործած, «Պենտալգին» դեղահաբի դատարկ տուփ, 30 մլ տարողությամբ յուղի 2 տարա, տարբեր տեսակի դեղերի 6 շերտատուփ և   էմալապատ ափսեներ:
Նույն օրը, ժամը 17.45-ին,  բնակարանից բերման են ենթարկվել Գեղամ Հ.-ն, 1977 թ. ծնված Մհեր Ս.-ն, 1970 թ. ծնված Աշոտ Ս.-ն և 1976 թ. ծնված Հակոբ Չ.-ն, իսկ 1985 թ. ծնված  Էդմոն Ք.-ն բերման է ենթարկվել նույն շենքի շքամուտքից:
Գեղամ Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, որի միջոցով ինքը պատրաստել է թմրամիջոց` ներարկելու միջոցով օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: