Թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու կասկածանքով
03.07.2013 09:41
Թմրամիջոցի հայտնաբերում
Հուլիսի 2-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու կասկածանքով, Արարատյան փողոցի թիվ 24 տան բակից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Մարգար Գ.-ին, իսկ տան օժանդակ տարածքից հայտնաբերել են 24 գրամ դեղնականաչավուն կանեփանման զանգված, 54 գրամ կանեփանման զանգված, կիսաչոր 2 թուփ և 7.5 կգ կշռով կանեփանման 52 թուփ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: