Թմրամիջոցի իրացման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Հույսի ավան թաղամասում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 10-ին Հույսի Ավան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել ու բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Ռոման Կ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Ռոման Կ.-ն ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: