ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացատրական աշխատանքի արդյունքում թմրամիջոցը ներկայացրել են ոստիկաններին

Բացատրական աշխատանքի արդյունքում թմրամիջոցը ներկայացրել են ոստիկաններին

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Հայթաղ գյուղի 48-ամյա բնակիչը տանը, օժանդակ շինություններում և տնամերձ հողամասում աճեցնում, պահում և օգտագործում է թմրամիջոց:
Ստուգման նպատակով քրեական հետախույզները մեկնեցին Հայթաղ: Բացատրական աշխատանքի արդյունքում 48-ամյա տղամարդը հայտնեց, որ ունի մարիխուանա՝ անձնական օգտագործման համար, և պատրաստ է այն ներկայացնել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ նա իրավապահներին է ներկայացրել 300 գրամ մարիխուանայի զանգվածով փաթեթ և հայտնել, որ թմրամիջոցը պատրաստել է անձնական օգտագործման համար:
Հաջորդ օպերատիվ տեղեկությունը ստուգելու նպատակով Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 6-ին եղան էջմիածինցի 32-ամյա երիտասարդի բնակության վայրում: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնեց, որ ունի մարիխուանա, որը պատրաստ է ներկայացնել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ նա իրավապահներին է ներկայացրել 35,34 գրամ մարիխուանայի զանգվածով փաթեթ և հայտնել, որ թմրամիջոցը պատրաստել է անձնական օգտագործման համար:
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: