Թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման ենթարկվածի մոտ փաթեթներով մարիխուանա է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի 44-ամյա մի բնակիչ ապօրինի թմարմիջոցներ է ձեռք բերում և զբաղվում դրանց իրացմամբ:
Նոյեմբերի 8-ին, ժամը 17-ի սահմաններում, վարչության քրեական հետախույզները, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ, Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, հիշյալ անձին բերման ենթարկեցին ոստիկանության Արաբկիրի բաժին:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4 փաթեթ մարիխուանա թմրանյութին նմանվող զանգված և յուրհատուկ հոտով, մոխրացած հետքերով կաթուցիչ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կասկածվողը ձերբակալվել է:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: