ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դվին գյուղի բնակչի տանը թմրամիջոց է հայտնաբերվել

Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Դվին գյուղի մի բնակիչ տանն ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոց։ Տվյալները ստուգվեցին և հաստատվեցին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշված տանը կատարված զննության ժամանակ 47-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել ընդհանուր 180 գրամից ավելի չորացված-մանրացված զանգվածով 10 փաթեթ և 2 տարա։ Իսկ դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 5 գրամից ավելի կանեփանման զանգված։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: