ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տելեգրամով թմրամիջոց էր գնել. Մարտունու ոստիկանների բացահայտումը

Տելեգրամով թմրամիջոց էր գնել. Մարտունու ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 14-ին ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզները Վարդենիկ բնակավայրում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Վերին Գետաշեն գյուղի 27-ամյա մի բնակչի: Նրա վարած «Օպելը» տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդի խուզարկությամբ իրավապահները հայտնաբերեցին պոլիէթիլենային տոպրակ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով, իսկ ավտոմեքենայի սրահի տեսանելի տեղից՝ կաթուցիչ: Երիտասարդի հայտնածով՝ թմրամիջոցը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքներից մեկով:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: