Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց սահմանային անցակետում
20.06.2024 11:46
Հետախուզվողի հայտնաբերում
Հունիսի 19-ին, ժամը 23.50-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 46-ամյա Օլգա Մ.-ն: Նա ապրիլի 4-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ պատրաստելու և իրացնելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: