ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի բաժնի ՊՊԾ ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց

Վաղարշապատի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին հոկտեմբերի 18-ին: Երեկոյան ժամը 9-ի սահմաններում, Էջմիածնի Զվարթնոց թաղամասի կամրջի մոտ նրանք հայտնաբերեցին, ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց փաթեթ` լցված մոտ 28 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով:
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: