Հետախուզվողի մոտ ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել
Մայիսի 22-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Կողբացու փողոցից բերման են ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի, 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1987 թ. ծնված Հրանտ Ք.-ին: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է «դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղահաբ: Հրանտ Ք.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: