Արտաշատի ոստիկաններն ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել
24.02.2023 17:22
Թմրամիջոցի հայտնաբերում

Փետրվարի 18-ին ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություն ստացվեց, որ Մասիս գյուղի 47-ամյա մի բնակիչ ապօրինի պահում և օգտագործում է կանեփից պատրաստված թմրամիջոց։ Նա Մասիս գյուղի Պարույր Սևակի փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց թղթե փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: