1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երիտասարդի մոտ ատրճանակ և թմրամիջոցներ են հայտնաբերվել

Երիտասարդի մոտ ատրճանակ և թմրամիջոցներ են հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մարտի 24-ին, ժամը 00.45-ին, Արտաշատի խճուղում հայտնաբերել, ապօրինի զենք և թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Միցուբիշի» մեքենայով, ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 33-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են բյուրեղանման զանգվածով փաթեթներ և մարիխուանայի նմանվող զանգվածով դեղատուփեր: Ըստ երիտասարդի՝ հայտնաբերված թմրամիջոցներն իր օգտագործման համար են: Նա մեքենայից ոստիկաններին է ներկայացրել «Բլոու» մեկնարկային ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով և ծալովի դանակ:
33-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: