1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գորիսում հայտնաբերված թաքստոցներից առգրավել է 48 փաթեթ տարբեր տեսակի թմրամիջոց

Վայոց ձորի մարզի պարեկները օգոստոսի 17-ին Երևան-Մեղրի ճանապարհի 103-րդ կմ-ին, իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել էին «Նիսան» մակնիշի մի մեքենա: Պարզվել էր, որ Երևանի բնակիչ 24-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական: Պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել էին դեղնականաչավուն զանգվածով ապակյա երկու տարա: Վարորդը և 24-ամյա ուղևորուհին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել էին ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել էր բաժնի պահպանվող հատուկ տարածք: Խուզարկությամբ վարորդի և ուղևորի մոտ հայտաբերվել էին մեթամֆետամին, մոխրացված հետքերով կաթուցիչ և ծալովի դանակ: Ուղևորը հայտնել էր, որ մեքենայի սրահում գտնվող ապակյա տարաներում թմրամիջոց է: Նաև հայտնել էր, որ պայուսակում նույնպես թմրամիջոցով փաթեթներ կան, որոնք ձեռք են բերել իրացնելու նպատակով: Պարզվել է, որ նրանք արդեն իսկ թմրամիջոց էին տեղադրել Երևան, Գյումրի, Կապան, Գորիս և Քաջարան քաղաքներում:
Վարորդն ու ուղևորը, խուզարկությամբ հայտնաբերվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել էին Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օգոստոսի 24-ին և 25-ին ոստիկանության Գորիսի և Եղեգնաձորի բաժինների ու Վայոց ձորի մարզային քննչական վարչության աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում Գորիս քաղաքում հայտնաբերված 48 թաքստոցից առգրավվել է 48 փաթեթ՝ ընդհանուր 23,31 գրամ շոկո, 11,08 գրամ մետամֆետամին, 9,53 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներով:
24-ամյա երիտասարդը կալանավորվել է: Տնային կալանք խափանման միջոց է ընտրվել նրա 24-ամյա ընկերուհու նկատմամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: