ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները առանձնապես խոշոր չափի թմրամիջոց են հայտնաբերել

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, հետախուզական միջոցառումների արդյունքում, ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերեցին, իսկ արդեն սեպտեմբերի 9-ին բաժնում հարուցված  քրեական գործի շրջանակներում խուզարկեցին Քասախ գյուղի 34-ամյա մի բնակչի տունը։ Արդյունքում՝ հայտնաբերվեցին տարբեր տարաներով ու պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեթավորված՝ ընդհանուր 345 գրամից ավելի մանրացված-չորացված, մարիխուանայի նմանվող զանգվածներ, տան հողամասում՝ մշակված կանեփի բույսեր, որոնցից մի քանիսը՝ ծաղկամանով։ Հայտնաբերվածն առգրավվել ու փաթեթավորվել է։ Նշանակվել է փորձաքննություն։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: