Թմրամիջոց՝ «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ից
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 21/3 շենքի մոտից, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Հայկ Հ.-ին, 1973 թ. ծնված Արտեմ Ն.-ին, 1987 թ. ծնված Սարո Մ.-ին, 1990 թ. ծնված Համիկ Բ.-ին և 1981 թ. ծնված Արման Զ.-ին:
Զննությամբ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 2.25 գ դեղնականաչավուն կանեփանման զանգված և 2 պլաստմասե գլանակ` ապակյա կաթոցիչներով:
Համիկ Բ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: