1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թմրամիջոց՝ ավտոմեքենայում

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողները հուլիսի 7-ին, ժամը 16.00-ին, Մարտունի քաղաքի սուպերմարկետի մոտից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Հովհաննես Ջ.-ին, 1996 թ. ծնված Կարապետ Պ.-ին, 1995 թ. ծնված Մարգար Ջ.-ին և 1989 թ. ծնված Գագիկ Ֆ.-ին՝ իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով: Ոստիկանության ծառայողների պահանջով Մարգար Ջ.-ն ավտոմեքենայի հետևի նստատեղի վրայից ինքնակամ ներկայացրել է կիսաչոր, 11 գ ընդհանուր կշռով կանեփի կանաչավուն զանգված և հայտնել, որ այն պատկանում է իրեն, նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, քաղել է Մարտունի-Վարդենիս ճանապարհի Վարդենիկ գյուղի մոտակայքի տիրազուրկ դաշտից՝ անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: 
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: