ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամիջոց՝ բաճկոնի ծոցագրպանից, գուլպայից և կոշիկի միջից

Սեպտեմբերի 10-ին, ժամը 21.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  և Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Դավիթ-Բեկի փողոցի սկզբնամասից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Հակոբ Ս.-ին: 
Խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից, գուլպայից և կոշիկի միջից հայտնաբերվել են «սուբոտեքս» թմրամիջոցին նմանվող բազմաթիվ դեղահաբեր:
Նշանակվել է փորձաքննություն: 
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: