Թմրամիջոց՝ գրպանից: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն
10.02.2015 12:57
Թմրամիջոցի հայտնաբերում
Փետրվարի 9-ին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Եղվարդի խճուղու թիվ 136 հասցեի մոտից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Գառնիկ Ե.-ին և 1961 թ. ծնված Սուրեն Մ.-ին:
Խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ դեղնականաչավուն կանեփանման զանգվածով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: