Թմրամիջոց՝ կիսաքանդ շինությունից
16.10.2013 10:23
Թմրամիջոցի հայտնաբերում
Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Հովսեփյան փողոցի մի կիսաքանդ շինությունից բերման են ենթարկել 1964 թ. ծնված, նախկինում դատված Արտյոմ Ա.-ին և 1977 թ. ծնված Արկադի Մ.-ին:
Զննությամբ նշված տարածքից հայտնաբերվել է 1 լ տարողությամբ տարա` 50 գ հեղուկ զանգվածով, 6 ներարկիչ, 18 դեղահաբ և դեղամիջոցների 1 սրվակ:
Արկադի Մ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերված պատրաստել է օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: