ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամիջոց՝ կրպակից

22.11.2012 11:06 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 20-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, կրպակներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Կարեն Հ.-ին և 1972 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Վաչագան Ս.-ին:
Կրպակից հայտնաբերվել են տարբեր տարողությամբ ներարկիչներ` լցված հեղուկներով,  տարբեր դեղահաբեր, սրվակներ`  բամբակյա խծուծներով:
Կարեն Հ.-ն խոստովանել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է և պատրաստել է  անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: