Թմրամիջոցը օգտագործել չհասցրին
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, նոյեմբերի 7-ին, ժամը 16.15-ին, Սարդարապատ գյուղի դաշտամիջյան հատվածից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ղարիբ Ղ.-ին, 1976 թ. ծնված Էդիկ Գ.-ին և 1960 թ. ծնված Վաչագան Գ.-ին:
Պարզվել է, որ նրանք նոյեմբերի 7-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սարդարապատ գյուղի դաշտամիջյան հատվածում բենզինից, յոդից, պիրալգին տեսակի հաբերից, կերակրի սոդայից, լուցկու քերուկից պատրաստել են թմրանյութ` իրենց գործածման համար, սակայն չեն հասցրել օգտագործել:
Դեպքի վայրի զննությամբ պատրաստված լուծույթը հայտնաբերվել և առգրավվել է:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: