ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամիջոցն ուղարկվել է փորձաքննության

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները  ապրիլի 1-ին, ժամը 21.30-ին, թմրամիջոց պահելու կասկածանքով Շինարարների փողոցի բնակարաններից մեկից  բերման են ենթարկել 1963 թ. ծնված Կարեն Ս.-ին, 1974 թ. ծնված Հովհաննես Ա.-ին, 1969 թ. ծնված Կարապետ Մ.-ին և 1965 թ. ծնված Գագիկ Մ.-ին:
Կարեն Ս.-ի բնակարանի հյուրասենյակի սեղանից հայտնաբերվել են լուծույթներով տարաներ, շշեր, ներարկիչներ, սրվակներ և դեղամիջոցներ:
Ըստ Հովհաննես Ա.-ի բացատրության` հայտնաբերվածը թմրամիջոց է, որը ինքը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: