Հետախուզվում էր թմրամիջոցներ ձեռք բերելու և փոխադրելու մեղադրանքով
 
                                            Հունիսի 7-ին, ժամը 22.40-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 49-ամյա Էդուարդ Պ.-ն: Նա 2021 թ. հունվարի 18-ից ՌԴ Պրիմորիեի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և փոխադրելու մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					