Թմրամիջոցներ իրացնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նորագյուղում
ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 16-ին Նորագյուղ թաղամասի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել 37-ամյա Անդրանիկ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 396-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: