Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
16.08.2023 13:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 15-ին Նորագյուղ թաղամասի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 63-ամյա Սամվել Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: