ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էին թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

Հետախուզվում էին թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները մայիսի 24-ին Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 1967 թ. ծնված Արտավազդ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

***
ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 24-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Արման Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: