Հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 7-ին, ժամը 00.25-ին, Գեղարքունիքի մարզի Արգունի գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Մուշի բաժին է բերվել 47-ամյա Արման Ա.-ն, որը օգոստոսի 2-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					