1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մուշի ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրած անձին

Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում, ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և իրացնելու կասկածանքով, Ախուրյան գյուղի Գյումրու խճուղում ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին նույն գյուղի 37-ամյա մի բնակչի և նրա 63-ամյա մորը։ Ձերբակալված տղամարդու անձնական խուզարկությամբ ոչինչ չհայտնաբերվեց։ Նա հայտնեց, որ հոկտեմբերի 12-ին տելեգրամյան կայքից, առցանց վաճառելու նպատակով, ձեռք է բերել 19 փաթեթ թմրանյութ և 5-ը տեղադրել Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում։ Մտավախություն ունենալով, որ իր մեքենային մոտեցող անձինք ոստիկաններ են, մնացած փաթեթները ավտոմեքենայում փոխանցել էր մորը։ 63-ամյա կնոջ խուզարկությամբ  հայտնաբերվեց 14 փաթեթ՝ «շոկո» թմրամիջոցի նմանվող զանգվածներով։ Մայր ու որդի ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հետագա միջոցառումներով տղամարդու տեղադրած փաթեթները հայտնաբերվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: