ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամոլության դեմ Մասիսի ոստիկանների պայքարի հերթական դրվագը

Մասիսի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նիզամի գյուղի 65-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Տեղեկությունը ստուգելու նպատակով իրավապահներն այցելեցին տղամարդուն: Տանտիրոջ թույլտվությամբ կատարված զննությամբ հողամասում հայտնաբերվեց կանեփի 12 թուփ: Տեսանելի վայրում կար նաև կանեփանման բույսի չոր զանգված:
Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված զննությամբ բակում հայտնաբերվեց նաև մոխրացած հետքով երկու կաթուցիչ, իսկ չշահագործվող բեռնատարի խցիկում` մոտ 142 գրամ չոր զանգված:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: