ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամոլության դեմ Վաղարշապատի ոստիկանների պայքարի երկու դրվագ

Թմրամիջոց աճեցնելու և պահելու վերաբերյալ առաջին տեղեկությունը Վաղարշապատի ոստիկաններն իրացրին նոյեմբերի 15-ին: Ստուգման նպատակով նրանք այցելեցին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի 60-ամյա մի բնակչի: Տանտերն ընդունեց, որ ոստիկանների տեղեկությունը ճիշտ է, ինքն ունի կանեփից պատրաստած թմրանյութ և ներկայացրեց պոլիէթիլենային մեկ փաթեթ` 395 գրամ դեղնականաչավուն զանգվածով:
Մարիխուանայի նմանվող զանգված հայտնաբերվեց նաև հաջորդ օրը: Վաղարշապատի ոստիկանների տեղեկությունն այս անգամ վերաբերում էր նույն գյուղի 40-ամյա մի բնակչի: Նոյեմբերի 16-ին, դարձյալ ստուգման նպատակով, իրավապահներն այցելեցին նրան: Նա նույնպես պատրաստակամություն հայտնեց ներկայացնելու թմրանյութը: Նրա ներկայացրած պոլիէթիլենային փաթեթում կար ավելի քան 78 գրամ զանգված:
Աղավնատուն գյուղի երկու բնակիչներն էլ հայտնել են, որ մարիխուանան պատրաստել են անձնական օգագործման համար:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: