ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների պայքարն անզիջում է

  

Ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նոյեմբերի 7-ին ձերբակալվել և Արաբկիրի բաժին է տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ, իսկ նրա «Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Արաբկիրի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունը հաստատվեց անձնական խուզարկությամբ։ 46-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեցին  կպչուն ժապավենի 2 փաթեթ, որոնց մեջ 4,2 գրամ դեղնականաչավուն զանգված կար, և քարի նման զանգվածներ, որոնց մեջ նույնպես դեղնականաչավուն զանգված էր, ընդհանուր՝ 24,97 գրամ։

Եղվարդցի տղամարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը ձեռք է բերել Տելեգրամից։

Ըստ նախնական տվյալների՝ նպատակը իրացումն էր։

Նշանակվել է փորձաքննություն։

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։

Հանգամանքները պարզվում են։

Ապօրինի թմրաշրջանառությունը, որպես մարդու առողջության դեմ ուղղված հանցագործություն, չարիք է։ Ցավոք, ապօրինի թմրաշրջանառության ծավալները մեծանում են՝ պայմանավորված նաև տեխնոլոգիաների զարգացմամբ՝ հատկապես տելեգրամյան ալիքներով։

Հորդորում ենք զերծ մնալ թմրանյութերի օգտագործումից և դրանք շրջանառելուց:

Թմրամոլության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է։ Հետևաբար, ամեն օր նոր թափ են ստանում հանցատեսակի դեմ պայքարը և առավել պարբերական՝ ապօրինի թմրաշրջանառությանը հակազդելու միջոցառումները։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: