ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամոլության դեմ Աշոցքի քրեական հետախույզների և Շիրակի պարեկների պայքարից մեկ դրվագ

Թմրամոլությունը և ապօրինի թմրաշրջանառությունը մշտապես ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում են։ Այս չարիքի դեմ պայքարը ենթադրում է ամենօրյա անզիջում և հետևողական աշխատանք։
Օրերս ոստիկանության Աշոցքի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Շիրակի մարզի պարեկների հետ, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած ավտոմեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել գյումրեցի 40-ամյա մի տղամարդու։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ 31 գրամից ավելի դեղանկանաչավուն զանգվածով։
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար։
40-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: