Լոռու ոստիկանների պայքարը թմրամոլության և թմրաշրջանառության դեմ
Ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մի վանաձորցի թմրանյութ է իրացնում: Հետագա միջոցառումները ձեռնարկվեցին ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների հետ:
Մարտի 29-ին Վանաձորի Քիմգործարան կոչվող թաղամասում ձերբակալվեցին և ոստիկանության Տարոնի բաժին տեղափոխվեցին վանաձորցի 24 և 29 տարեկան երկու երիտասարդներ: Խուզարկությամբ 24-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգված: Նույնատիպ երկու զանգված էլ հայտնաբերվեց 29-ամյա երիտասարդի մոտ: Նա խոստովանել է, որ թմրանյութի փաթեթները ձեռք է բերել Տելեգրամ հավելվածի միջոցով, մեկն իրացրել է 24-ամյա երիտասարդին, իսկ մնացած փաթեթները տեղադրել է 20 թաքստոցներում: Հետագա միջոցառումներով տեղադրված փաթեթներից 12-ը հայտնաբերվել է: 29-ամյա երիտասարդի մոտ հատնաբերվել է նաև ծալովի դանակ: Նա ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: