1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թմրամոլների հավաքատեղի Արցախի փողոցում

Դեկտեմբերի 6-ին, ժամը 13.20-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8 շենքի բնակարաններից մեկում թմրամոլներ կան, իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը ևս թմրամոլ է:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանի զննությամբ հայտնաբերել է տարբեր միլիգրամանոց 4 ներարկիչ, որոնցից մեկում` 5 մլ ներարկիչում առկա է 0.8 մլ թափանցիկ հեղուկ նյութի զանգված, 1 լիտրանոց 3 տարա` սպիտակ գույնի նյութի նստվածքներով և 0.5 լ տարա` կիսով չափ լցված դեղնավուն հեղուկով, ապակե տարա` շագանակագույն չոր նյութի զանգվածի մնացորդով:
Ապօրինի թմրամիջոցներ պատրաստելու և պահելու կասկածանքով, նշված բնակարանից բերման են ենթարկվել 1978 թ. ծնված Ռաֆիկ Ե.-ն, 1980 թ. ծնված Դավիթ Ս.-ն, 1973 թ. ծնված Վահրամ Ա.-ն և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 1960 թ. ծնված Հովհաննես Ղ.-ն:
Ռաֆիկ Ե.-ն հայտարարել է, որ նշված թմրամիջոցի պրեկուրսորներից ցանկացել է պատրաստել թմրամիջոց, հիշյալ անձանց հյուրասիրելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռաֆիկ Ե.-ն իր վարձակալած հիշյալ բնակարանում   հոկտեմբերից մինչ օրս պարբերաբար /մոտ 15 անգամ/, իրացնելու նպատակով ապօրինի պատրաստել է թմրամիջոցներ և ներարկիչներով դրանք ապօրինի իրացրել է` հյուրասիրելով Դավիթ Ս.-ին, Վահրամ Ա.-ին և Հովհաննես Ղ.-ին, որոնք էլ գործածել են ներարկման եղանակով:
Կատարվում է հետաքննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: