1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գեղարքունիքի պարեկների պայքարը թմրամոլության դեմ, և` ոչ միայն

Ապրիլի 22-ի երեկոյան Գավառի Ազատության փողոցում ծառայելիս Գեղարքունիքի պարեկները, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Գավառի բաժին են տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ: Ըստ երիտասարդի` ինքն օգտագործել է մարիխուանա, իսկ կանեփը հավաքել է վայրաճ թփերից:
Ապրիլի 23-ին Գեղարքունիքի պարեկները ստուգման համար մոտեցել են Երևան-Իջևան ճանապարհի եզրին կանգնած մի «Մերսեդեսի»: Նրանց նկատելով` մեքենային մոտեցող մի քաղաքացի գրպանից փաթեթ է գցել: Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով երկու երիտասարդ, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին: Պարզվել է, որ թմրանյութով փաթեթը նետողը Ծովագյուղի 33-ամյա բնակիչ է:
Ապրիլի 24-ի ուշ երեկոյան Երևան-Իջևան ճանապարհին ծառայող պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Աուդի» մակնիշի մի մեքենա, իսկ ստուգման պահին ուղևորի մոտ նկատել են կասկածելի փաթեթ: 32-ամյա վարորդն ու 30-ամյա ուղևորը, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին: Անձնական խուզարկությամբ Սևան քաղաքի բնակիչ ուղևորի մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված: Նա հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով` իր օգտագործման համար:
Իսկ ապրիլի 23-ի գիշերը, ժամը չորսին, Գեղարքունիքի պարեկների և Սևանի ոստիկանների համատեղ շրջայցի ժամանակ Սևան քաղաքի Աբովյան փողոցում հետիոտնային անցումի ճանապարհային նշանը գողանալիս ձերբակալվել և բաժին են տեղափոխվել 30 և 22 տարեկան սևանցի երկու երիտասարդ:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: