Ոստիկանության պայքարը թմրամոլության դեմ
Հունիսի 24-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Կենրոնականի ոստիկանների հետ համատեղ, ժամը 16.30-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Եկմալյան փողոցից բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի: Նրա մոտից հայտնաբերվել է երկու փաթեթ՝ դեղնականաչավուն կանեփանման զանգվածով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Հունիսի 24-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Հ. Էմինի փողոցից բերման են ենթարկել երկու տղամարդու:
Նշված վայրի զննությամբ հայտնաբերվել է մետաղյա մոխրաման, որի պատերին առկա են եղել շագանակագույն հետքեր, բամբակյա թաց խծուծով պլաստիկ տարա, «Դիմեդրոլ Բելմեդ» գրառմամբ ութ հաբ, ներարկիչներ:
Նրանցից մեկը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: