ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ

«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման երկրորդ փուլի շրջանակներում, հուլիսի 18-ին ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները, տեղեկություններն իրացնելիս, Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի բնակիչ, 62-ամյա մի տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերել են մշակումն արգելված թմրամիջոց պարունակող կանեփի 81 բույս:
Նույն օրը Ջանֆիդա գյուղի 53-ամյա մի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի երեք բույս և մոտ 55 գրամ կշռով կիսաչոր զանգված:
Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ, 48-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 15 բույս, իսկ տերը կամավոր ներկայացրել է չորացրած-մանրացված կանեփի զանգված:
Երեք դեպքում էլ տանտերերը հայտարարել են, որ բույսերն աճեցրել են իրենց օգտագործման համար:
Հայտնաբերվածը փաթեթավորվել և կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: