1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թմրամոլության դեմ Աշտարակի քրեական հետախույզների պայքարի երկու դրվագ

Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և օգտագործելու վերաբերյալ հերթական տեղեկությունն Աշտարակի քրեական հետախույզներն իրացրին նոյեմբերի 21-ին: Ժամը 11-ին Աշտարակ քաղաքի Խորենացու փողոցում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին 23-ամյա մի երիտասարդի:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին ավելի քան 15 գրամ կանեփանման զանգվածով թղթե փաթեթ ու մոխրացած հետքերով կաթուցիչ:
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ:
Հետագա միջոցառումներով ստացվեց նոր տեղեկություն. նրան թմրամիջոցը տվել էր մեկ այլ աշտարակցի: 35-ամյա տղամարդը նույնպես ձերբակալվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին:
Նույնաբովանդակ մի օպերատիվ տեղեկություն էլ Աշտարակի քրեական հետախույզներն իրացրին նոյեմբերի 26-ի առավոտյան: Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալվեց ու Աշտարակի բաժին տեղափոխվեց Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 60 գրամ քաշով, շագանակագույն զանգվածով պոլիէթիլենային փաթեթ, թղթե երեք փաթեթ, որոնցից երկուսը` սպիտակ փոշենման, մեկը` կանեփանման զանգվածով: Հայտնաբերվեցին նաև դիազեպամի՝ 12, բենզոնալի` երեք, ազալետինի՝ 1 և այլ 9 հաբեր:
42-ամյա տղամարդն էլ, հայտնաբերվածի հետ, ներկայացվել է քննչական վարչություն: Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Երկու դեպքով էլ նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: