1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թմրանյութ` դեղատուփում

Հուլիսի 18-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ 1959 թ. ծնված Հայրիկ Վ.-ն իր մոտ եղած դեղատուփի մեջ թմրանյութ է պահում:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հայրիկ Վ.-ն հայտնաբերվել է Այնթապ գյուղի վերջնամասում գտնվող գազալցակայանի մոտ: Նա իր մոտ եղած տուփը դեն է նետել և փորձել փախչել, սակայն ոստիկանության ծառայողների կողմից փախուստը կանխվել է:
Կատարված արձանագրությամբ Հայրիկ Վ.-ի նետած դեղահաբի տուփը զննվել է, որի մեջ առկա է եղել յուրահատուկ սուր հոտով կիսաչոր, մանրացված կանեփանման զանգված:
Հայրիկ Վ.-ն հայտարարել է, որ նշված զանգվածն իրենն է, ձեռք է բերել Այնթապ գյուղի դաշտերից և պահում է իր մոտ` որպես թմրանյութ իր օգտագործման համար:
Հայրիկ Վ.-ի կողմից մատնացույց արված դաշտից արմատախիլ է արվել 1 կգ 130 գ կշռով 8 բույս:
Հայտնաբերվածն ուղարկվել է ԴՔՓ:
Նախապատրաստվում են նյութեր:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: