47-ամյա տղամարդու մոտ թմրանյութ կար
19.11.2022 11:01
Թմրամիջոցի հայտնաբերում
Նոյեմբերի 9-ի երեկոյան ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները Զանգակատուն գյուղի Պարույր Սևակի փողոցում ձերբակալել և Արարատի բաժին են տեղափոխել նույն գյուղիբնակիչ, 47-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգված և ապակյա գլանակներ: Նշանակվել է փորձաքննություն: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: