Սևանի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ ու զինամթերք
Սևանի քրեական հետախույզները հոկտեմբերի 5-ին ուժեղացված ծառայություն էին իրականացնում, որի ընթացքում էլ իրացրին թմրանյութ ապօրինի պահելու և ապօրինի զինամթերք կրելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը: Երեկոյան ժամը 9-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Արարատի մարզի բնակիչ, 50-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին կաթուցիչներ, թղթե փաթեթ` կանեփանման զանգվածով, պայթուցիչով նռնակ, դանակ, հեռադիտակ և այլն: Ըստ նրա` կաթուցիչներում և թղթե փաթեթում մարիխուանա է, նռնակը բերել է Արցախյան վերջին պատերազմից հետո, իսկ հեռադիտակն ու դանակը գնել է խանութից:
Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: