ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով

Նոյեմբերի 30-ին, ժամը 6.20-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը շրջայցի ժամանակ, Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել  1984 թ. ծնված Ռոման  Ա.-ին։ Ռոման  Ա.-ի ձեռքում հայտնաբերվել է չորացված, մանրացված, կանեփանման դեղնականաչավուն զանգված:
Ռոման  Ա.-ն ներկայացվել է դատաքիմիական փորձաքննության:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: