ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենայում թմրանյութ և կաթուցիչ կար. ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզների բացահայտումը

Օրերս ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն ամենօրյա շրջիկ ծառայությունն իրականացնելիս ստացան ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու մասին տեղեկություն: Իրացնելով տեղեկությունը՝ Արմավիրի Երևանյան փողոցում հայտնաբերեցին և հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալեցին Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի բնակիչներ 29 և 28-ամյա երկու տղամարդու, իսկ վերջինիս վարած ավտոմեքենան տեղափոխեցին բաժնի հատուկ պահպանվող տարածք: Զննությամբ մեքենայի դիմասրահի մոխրամանում «ալֆա պվպ» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակավուն կոշտ զանգված կար: Վարորդը նաև հայտնեց, որ ավտոմեքենայի սրահում կա կաթուցիչ, որով օրեր առաջ ինքը մարիխուանա է օգտագործել:
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: